«Եթե հայերը չսպանվեին, Վանը կդառնար արևելքի Փարիզը». թուրք պատգամավոր Ջեմ Օզդեմիր

Գերմանիայի Կանաչների կուսակցության ղեկավար, ազգությամբ թուրք պատգամավոր Ջեմ Օզդեմիրը, որը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը ճանաչելու բանաձև է ներկայացրել Բունդեսթագ, երկրի խորհրդարանի նիստում ասել է, որ Գերմանիան լռում է Օսմանյան կայսրության կողմից իրականացրած հայերի, ասորիների, հույների ցեղասպանության հարցում:

Նա նշել է, որ եթե 1915-ի Հայոց ցեղասպանությունը բացահայտվեր, հետագայում Թուրքիայում ազգային այլ փոքրամասնությունների վրա հարձակումները և ճնշումները չէին լինի. «Եթե հայերը չսպանվեին, Վանը կդառնար արևելքի Փարիզը», — ասել է Օզդեմիրը, գրում է «Արևելքը»:

Պատգամավորը նաև ասել է. «Թուրքական դասագրքերում պետք է գրվի ցեղասպանության մասին, երեխաների հերոսը Թալեաթ փաշան չպիտի լինի»:

https://armedia.am/arm/news/33711/ete-hayery-chspanvein-vany-kdarnar-arevelqi-parizy-jem-ozdemir.html

Be the first to comment on "«Եթե հայերը չսպանվեին, Վանը կդառնար արևելքի Փարիզը». թուրք պատգամավոր Ջեմ Օզդեմիր"

Leave a comment

Your email address will not be published.


*