Եթե նեղվում ենք Նիկոլից, ապա միայն նրա համար, որ քո և քո նման գիշատիչների հետ դեռևս քաղաքակիրթ է խոսում

Տնտեսագետ Սևակ Դերձյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քոչարյանի ցինիզմը սահմաներ չի ճանաչում, մարդը, որի իշխանության տարիներին խաղաղ պայմաներում օրը ցերեկով Երևանը դարձավ հայի արյան ծով, խոսում է ինչ-որ տնտեսական ձեռքբերումներից, հաջողություներից, թվերից, քաղաքականություն հետ գալուց և ուրիշներին աջակցելուց:

Ախր, որ մեռելն է հետ եկել, որ դու գաս, ախր դու ում կողքը կանգնես, նա էլ տեղում դատապարտված է առհավետ անհաջողության, ախր դու թալանի թվերից խոսա, քո հիմնած քրեաօլիգարխիայից խոսա:Դու ես եղել հող պահող և Արցախի համար արյուն տվող տեսակի ամենամեծ հալածողը և դատարաների վրա ապօրինի ճնշում գործադրողը, գործեր կարողն ու խաղաղ ցուցարարներ ջարդողը:

Եթե նեղվում ենք Նիկոլից, ապա միայն նրա համար, որ քո և քո նման գիշատիչների հետ դեռևս քաղաքակիրթ է խոսում: Նստե՛ք, պարոն Քոչարյան, իսկ երբ հոգնեք, կգաք՝ փաստերով կապացուցեմ Ձեր ստորությունները»:

Be the first to comment on "Եթե նեղվում ենք Նիկոլից, ապա միայն նրա համար, որ քո և քո նման գիշատիչների հետ դեռևս քաղաքակիրթ է խոսում"

Leave a comment

Your email address will not be published.


*